
Զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման քվոտայի վերաբերյալ
2026 թվականի օգոստոսի 21-ից, ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի թիվ 1234-Ն որոշմամբ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտան սահմանվել է. 1) դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների համար` 3500 հատ, 2) դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների համար` 16500 հատ:









