Ֆինանսական հաշվետվությունների Աուդիտ
Ֆինանսական հաշվետվությունների աուդիտը մեր ընկերության գործունեության հիմնասյունն է։ Մենք իրականացնում ենք բարձրորակ և անկախ ստուգումներ, որոնց նպատակը Ձեր կազմակերպության ֆինանսական դրության, գործունեության արդյունքների և դրամական հոսքերի վերաբերյալ հիմնավորված ու արժանահավատ կարծիքի տրամադրումն է։
Մեր մոտեցումը հիմնված է Աուդիտի միջազգային ստանդարտների (ԱՄՍ/ISA) խիստ պահպանման վրա, ինչը երաշխավորում է, որ Ձեր ֆինանսական հաշվետվությունները լիարժեքորեն համապատասխանում են Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ/IFRS) պահանջներին և ՀՀ գործող օրենսդրությանը։