FINS AUDIT
  • Գլխավոր
  • Ընկերություն
    • Մեր մասին
    • Մեր թիմը
    • Հաշվետվություններ
  • Ծառայություններ
    • Աուդիտ
    • Հաշվապահություն
    • Խորհրդատվություն
    • Իրավաբանություն
  • Նորություններ
  • Կապ
  • Հայ
Կրթական ծրագրեր
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Uncategorized @hy
  • Փոփոխություններ արտարժույթով արտահայտված գործարքների հաշվառման կարգում
Uncategorized @hy
3 Սեպտեմբերի, 2026

Փոփոխություններ արտարժույթով արտահայտված գործարքների հաշվառման կարգում

  • Վերանայվում են արտարժույթով արտահայտված գործարքների և գործառնությունների հաշվառման կանոնները, ինչպես նաև սահմանվում կարգավորումներ՝ արտարժույթով արտահայտված որոշ գործարքների և գործառնությունների հաշվառման մասով: Մասնավորապես.

— ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների մասով (բացառությամբ ապրանքերի ներմուծման և արտահանման գործարքների) հարկման բազաների, եկամուտների և ձեռքբերման արժեքների որոշման համար հիմք են ընդունվում Օրենսգրքով սահմանված հաշվառման մեթոդին համապատասխան՝ դրանց համար հաշվառման ամսաթվի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը,

— սահմանվում են կարգավորումներ՝ արտարժույթով արտահայտված՝ տրամադրված կամ ստացված կանխավճարների մասով առաջացած դեբիտորական և կրեդիտորական պարտքերի սկզբնական արժեքների որոշման համար: Մասնավորապես, առաջացած դեբիտորական և կրեդիտորական պարտքերի սկզբնական արժեքների որոշման համար հիմք է ընդունվելու դրանց առաջացման ամսաթվի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը,

—  արտարժույթի փոխանակման գործարքների մասով եկամուտների և ծախսերի հաշվարկը կկատարվի արտարժույթի փոխանակման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից,

— հստակեցվել է, որ օրենսգրքի 16-րդ հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից նախորդ աշխատանքային օրը հրապարակված միջին փոխարժեքը, իսկ արտարժույթի փոխանակման գործարքների մասով՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տվյալ օրը հրապարակված միջին փոխարժեքը:

Share
Prev Post Next Post

Մեր գործունեությունը հիմնվում է առանցքային սկզբունքների՝ ազնվության, անհատական մոտեցման, գերազանցության, նորարարության և հեռատեսության վրա:

ՖԻՆՍ ԱՈւԴԻՏ

  • Գլխավոր
  • Ընկերություն
  • Ծառայություններ
  • Նորություններ
  • Կապ
  • Հայ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Աուդիտ
  • Հաշվապահություն
  • Իրավաբանություն
  • Խորհրդատվություն

ԿԱՊ

info@fins.am +374 60 525 025 Ք․ Երևան, Ագաթանգեղոս 2Ա
ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ

    © 2026 Fins Audit | Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Դիզայն և մշակում՝ PR Focus.
    • Պայմաններ և դրույթներ
    • Գաղտնիության քաղաքականություն

    Մեր գործունեությունը հիմնվում է առանցքային սկզբունքների՝ ազնվության, անհատական մոտեցման, գերազանցության, նորարարության և հեռատեսության վրա​ 
    Կապնվել մեզ հետ
    info@fins.am +374 60 525 025 Ք․ Երևան, Ագաթանգեղոս 2Ա