
Սկսած 2026 թվականի հուլիսի 1-ից՝
2) ոսկուց (այդ թվում՝ ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրերի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ոսկուց (այդ թվում՝ ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրերի օտարման գործարքների մասով՝ ԱԱՀ-ով հարկման բազա է համարվելու Օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի և Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաև 13-րդ մասով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ տվյալ իրի ձեռքբերման գնի (ներառյալ՝ ԱԱՀ-ն) դրական տարբերությունը: Միաժամանակ, ոսկուց (այդ թվում՝ ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրերի առևտրական (գործունեությամբ զբաղվող անձանց մասով սահմանափակվել է ոսկուց և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի օտարման գործարքներին վերագրվող ձեռքբերումների մասով մատակարարի կողմից ստացված հարկային հաշվում կամ ներմուծման մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման իրավունքը, բացառությամբ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա գործարքների մասով:
Անցումային դրույթների հետ կապված մինչև սույն օրենքն ուժի մտնելը ձեռք բերված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաև 13-րդ մասով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ ոսկուց (այդ թվում՝ ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրի ձեռքբերման գնի մեջ ԱԱՀ-ի գումարը չի ներառվում: