
— ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների մասով (բացառությամբ ապրանքերի ներմուծման և արտահանման գործարքների) հարկման բազաների, եկամուտների և ձեռքբերման արժեքների որոշման համար հիմք են ընդունվում Օրենսգրքով սահմանված հաշվառման մեթոդին համապատասխան՝ դրանց համար հաշվառման ամսաթվի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը,
— սահմանվում են կարգավորումներ՝ արտարժույթով արտահայտված՝ տրամադրված կամ ստացված կանխավճարների մասով առաջացած դեբիտորական և կրեդիտորական պարտքերի սկզբնական արժեքների որոշման համար: Մասնավորապես, առաջացած դեբիտորական և կրեդիտորական պարտքերի սկզբնական արժեքների որոշման համար հիմք է ընդունվելու դրանց առաջացման ամսաթվի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը,
— արտարժույթի փոխանակման գործարքների մասով եկամուտների և ծախսերի հաշվարկը կկատարվի արտարժույթի փոխանակման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից,
— հստակեցվել է, որ օրենսգրքի 16-րդ հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից նախորդ աշխատանքային օրը հրապարակված միջին փոխարժեքը, իսկ արտարժույթի փոխանակման գործարքների մասով՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տվյալ օրը հրապարակված միջին փոխարժեքը: