Van Ardi

Վան Արդի ընկերության նպատակն է ստեղծել գինեգործական համալիր, որտեղ կներդաշնակվեն խաղողի մշակումը, գինետուրիզմը, գինեգործական հին և նոր ավանդույթները հայկական հողի, ջրի և արևի բարեբեր միջավայրում: Ինչպես նաև ձևավորել գինեգործական մշակույթ, որը կդառնա ապրելակերպ սերունդների համար:
Այս ծրագրի աշխատանքները սկսվել են դեռ 2005 թվականից: Հողի և տեղանքի մանրակրկիտ վերլուծություններից հետո, 2008 թվին հիմնադրվում է խաղողի նոր այգի՝ Արենի, Կախեթ, Սիրա, Հաղթանակ և Կանգուն խաղողի տեսակներով: Այգին գտնվում է Աշտարակի, հազարամյակների գինեգործական պատմեություն ունեցող շրջանում, ծովի մակերևույթից 1000մ բարձրության վրա, հրաբխային քարերով և միներալներով հարուստ հողում: Այգու դիրքը ունի հիմնականում հարավային և հարավ-արևելյան թեքություններ:
2013 Թվականի բերքով ընկերությունը, այգուն կից, իր նորակառույց գինետանը թողարկում է Վան Արդի գինիների առաջին սերունդը, որը արդեն իսկ հաջողությամբ ընդունվել է տեղական և միջազգային շուկաներում: Սկսած խաղողի մշակումից մինչև շշալցում, ընկերությունը հիմնվում է մանրակրկիտ մշակված գինեգործական պրակտիկաների վրա, նպատակ ունենալով ստանալ բացառապես որակյալ գինիներ:

  • CLIENT Վան Արդի ՍՊԸ
  • YEAR 2005
  • WE DID Գինեգործություն
  • PARTNERS
    • Հասցե՝ Ք․ Երևան
    • Զանգահարել՝ +374 94 535 050
    • Տնօրեն՝ Վարուժան Մուրադյան
TOP