ՄԵՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Մեր գործունեությունը հիմնվում է առանցքային սկզբունքների՝ ազնվության, անհատական մոտեցման, գերազանցության, նորարարության և հեռատեսության վրա

01

Լինել լավագույնը մեր հաճախորդների համար

Օգտագործելով բոլոր հնարավորությունները ֆինանսական շուկայում հաստատուն և առաջատար տեղ գրավել, լինել լավագույնը մեր հաճախորդների համար հնարավորությունների և արժեքների ստեղծման հարցում` առաջարկելով կատարյալ ֆինանսական լուծումներ և հուսալի համագործակցություն
02

Բարի համբավ

Ընկերությունը կարևորում է իր համբավը, այդ իսկ պատճառով բարձր է գնահատում վստահությունը և գործնական էթիկան
03

Հաճախորդի կարեվորում

Ընկերությունը ձգտում է հաճախորդների հետ կառուցել և զարգացնել կայուն և երկարատև հարաբերություններ
04

Պրոֆեսիոնալիզմ

Լավագույն արդյունքների հասնելու նպատակով` Ընկերության փորձառու և առաջադեմ մասնագետները մշտապես բարձրացնում են իրենց մասնագիտական պատրաստվածությունը և փոխանակվում են իրենց գիտելիքներով և փորձով
05

Շրջահայացություն

Ընկերությունը ապահովում է արդյունավետության աճ` դիվերսիֆիկացնելով ռիսկերը, դրանք դարձնելով վերահսկելի և կանխատեսելի
06

Գործընկերություն

Ընկերությունը արժեքավորում է հաճախորդների և գործընկերների հետ երկարատև ու շարունակական համագործակցությունը` փոխշահավետ արդյունքների հասնելու նպատակով:
07

Մեր հաճախորդների՝ ծախսերի առավելագույն խնայողություն

Ընտրելով մեր ծառայությունները ազատվում եք հետևյալ ծախսերից՝
  • Հաշվապահի աշխատավարձ
  • Աշխատավարձից հարկեր
  • Հաշվապահի աշխատանքային տարածքի ապահովում
  • Հաշվապահական ծրագրերի ձեռքբերում
  • Հաշվապահի վերապատրաստում

Նորություններ

TOP