FINS AUDIT
  • Գլխավոր
  • Ընկերություն
    • Մեր մասին
    • Մեր թիմը
    • Հաշվետվություններ
  • Ծառայություններ
    • Աուդիտ
    • Հաշվապահություն
    • Խորհրդատվություն
    • Իրավաբանություն
  • Նորություններ
  • Կապ
  • Հայ
    • EN
    • RU
Կրթական ծրագրեր
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Uncategorized @hy
  • Քննարկվել են ՀՀ 2021թ. պետական բյուջեով նախատեսված ԵԱՏՄ եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապերին առնչվող հարցեր
Uncategorized @hy
6 Նոյեմբերի, 2020

Քննարկվել են ՀՀ 2021թ. պետական բյուջեով նախատեսված ԵԱՏՄ եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապերին առնչվող հարցեր

ՀՀ Աժ ֆինանսավարկային եւ բյուջետային ու ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արկադի Խաչատրյանի եւ Միքայել Մելքումյանի նախագահությամբ նոյեմբերի 5-ին քննարկվել են «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ԵԱՏՄ եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապերին առնչվող հարցեր:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձ է կատարել Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիային եւ շեշտադրել, որ հիմնական խնդրի լուծումը ռազմադաշտում է, քանի որ յուրաքանչյուր երկիր ունի իր մնայուն արժեքներն ու դրանք վերաբերում են բոլորին: «Հույսը դնել, թե որեւէ երկիր կարող է կռվել քեզ համար՝ դա կործանարար է: Մենք պետք է լուծենք մեր հարցերը»,-ասել է փոխնախարարը:

Նրա հավաստմամբ՝ 2020թվականին շարունակվել եւ 2021-ին շարունակվելու են ԵԱՏՄ երկրների, ինչպես նաեւ Վրաստանի եւ Իրանի հետ աշխատանքները: Փոխնախարարն ընդգծել է, որ վերջին երկու պետությունների հետ մեր երկրի հարաբերությունները նահանջ չեն ապրել:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը շեշտադրել է, որ ԵԱՏՄ շրջանակներում իրականացվում են մասնագիտական աշխատանքներ: 2021թվականին կյանքի կկոչվի Սերբիայի հետ ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիրը, ինչն հայկական կողմի համար բարենպաստ պայմաններ կստեղծի այս երկրի տարածքում ապրանքների իրացման համար, որոնք մրցունակ են միջազգային շուկայում: 2021թվականին կշարունակվեն Սինգապուրի, ԻԻՀ-ի եւ Եգիպտոսի հետ ազատ առեւտրի պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքները:

Բանախոսները նաեւ պատասխանել են պատգամավորների հարցերին:

Share
Next Post

Մեր գործունեությունը հիմնվում է առանցքային սկզբունքների՝ ազնվության, անհատական մոտեցման, գերազանցության, նորարարության և հեռատեսության վրա :

ՖԻՆՍ ԱՈւԴԻՏ

  • Գլխավոր
  • Ընկերություն
  • Ծառայություններ
  • Նորություններ
  • Կապ
  • Հայ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Աուդիտ
  • Հաշվապահություն
  • Իրավաբանություն
  • Խորհրդատվություն

ԿԱՊ

info@fins.am +374 60 525 025 Ք․ Երևան, Ագաթանգեղոս 2Ա
ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ

    © 2026 Fins Audit | Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Դիզայն և մշակում՝
    PR Focus.

    • Պայմաններ և դրույթներ
    • Գաղտնիության քաղաքականություն

    Մեր գործունեությունը հիմնվում է առանցքային սկզբունքների՝ ազնվության, անհատական մոտեցման, գերազանցության, նորարարության և հեռատեսության վրա​ 
    Կապնվել մեզ հետ
    info@fins.am +374 60 525 025 Ք․ Երևան, Ագաթանգեղոս 2Ա