Կան ոլորտներ, որտեղ փոքր եւ միջին ձեռնարկությունները հիմնական շարժիչ ուժ են եւ մոտ ապագայում կմնան այդպիսին:
Մարտի 26-ին Ազգային ժողովի նիստին «Բաժնետիրական ընկերությունների» «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների» մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ինչպես նաեև «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց հիմնական զեկուցող, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով, պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինի նրանց համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը: «Այս օրինագծերը մշակվել են բաժնետիրական ընկերություններում կորպորատիվ կառավարման սկզբունքի ընդլայնման, այդ ընկերությունների կառավարման եւ հաշվետվությունների թափանցիկության մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկությունների բաժնետերերի շահերի պաշտպանության մակարդակի բարձրացման նպատակով», – պարզաբանեց Խաչատրյանը՝ հավելելով, որ տվյալ օրինագծերի ընդունումը թույլ կտա նախադրյալներ եւ համապատասխան պայմաններ ստեղծել արժեթղթերի շուկայի զարգացման համար:
Սա ըստ նախարարի թույլ կտա բարելավել պայմանները մասնավոր հատվածից ներդրումների ներգրավման համար: Նա նաեւ նշեց, որ փոքր եւ միջին բիզնեսի համար պարզեցված հարկային ռեժիմ կառաջարկվի: