Պատերազմը և կորոնավիրուսն իրենց ազդեցությունն են թողել տնտեսության վրա: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, մարտին սահմնափակվեցին տնտեսական գործունեության մի շարք բնագավառներ, նախատեսվեցին տեղաշարժի և այլ սահմանափակումներ, որոնք անխուսափելիորեն իրենց բացասական ազդեցությունն ունեցան տնտեսության զարգացման վրա, կանգնեց տնտեսական ակտիվությունը ավելին՝ գրանցվեցին հետընթաց զարգացումներ:
«Դեռևս 2020թ. ՀՆԱ-ն գրանցեց 5,7 տոկոս բացասական ցուցանիշ՝ առանց հաշվի առնելու գնային փոփոխությունների ազդեցությունը: Այնուամենայնիվ, հատկապես կառավարության ձեռնարկած սոցիալական միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ մի փոքր մեղմել տնտեսական բացասական տեմպերը և դրա շնորհիվ պահպանել տնտեսական կայունության որոշակի մակարդակ, ինչն էլ հնարավորություն տվեց խուսափել խոր ցնցումներից:
Ընթացիկ տարվա 10 ամիսների տվյալներն ամփոփված են, ունենք 1 տրիլիոն 134,8 միլիարդ դրամի հարկային հավաքագրումներ՝ ընդհանուր եկամուտների մասով: Հարկերի և տուրքերի հավաքագրումների հատվածը կազմում է 1 տրիլիոն 19 միլիարդ դրամ, այդ ցուցանիշը 13, 1 միլիարդ դրամով գերազանցում է 2019թ. համադրելի ցուցանիշներին: Այս պատկերին հնարավոր է եղել հասնել հասցեական վարչարարության, ստվերային տնտեսության դեմ մղվող անընդհատ պայքարի և հարկ վճարողների կարգապահության բարձրացման շնորհիվ»,- ասաց Հովհաննիսյանը:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: