- Պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված` վարկերի (լիզինգի) և դրանց գծով հաշվարկվող տոկոսադրույքների սուբսիդավորման գումարները՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ շահութահարկ վճարողների համար չեն համարվի եկամուտ: Միևնույն ժամանակ, նույն ծրագրերի շրջանակներում ստացված վարկերի (լիզինգի) տոկոսադրույքների սուբսիդավորման գումարների հաշվին կատարված ծախսերը՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ չեն դիտվի նաև ծախս:
- Շահութահարկ վճարողների կողմից (անկախ գործունեության իրականացման ոլորտից) ձեռք բերված (կառուցված, ստեղծված կամ մշակված) ակտիվների գծով կատարված ծախսերը պետության կողմից փոխհատուցվելու դեպքում եկամուտ են համարվելու այն հարկային տարում, երբ այդ ակտիվները կճանաչվեն որպես ծախս կամ կորուստ։Գործող կարգավորումներով, այդ փոխհատուցվող գումարները եկամուտ էին համարվում դրանց ստացման հարկային տարում, ինչի հետևանքով հաճախ հարկ վճարողների մոտ առաջանում էր շահութահարկի գծով պարտավորություններ։
Օրենսդրական փոփոխության համաձայն՝ այս կարգավորումները կիրառվելու են 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: