
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար սահմանվել է էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների (էլեկտրոնային ՀԴՄ) պարտադիր կիրառման պահանջ։
Մասնավորապես, փոփոխությունը վերաբերում է ՀՀ հարկային օրենսգրքի 380.1 հոդվածին, որի համաձայն՝ բժշկական ծառայություններ մատուցող տնտեսավարողները, ովքեր միացել են Էլեկտրոնային առողջապահության համակարգին, պարտավոր են գործարքների հաշվառման նպատակով կիրառել էլեկտրոնային ՀԴՄ-ներ։
Փոփոխության հիմնական նպատակն է՝
Նոր պահանջը վերաբերում է՝
Բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին անհրաժեշտ է գնահատել իրենց գործող հաշվառման և վճարումների ընդունման գործընթացները, ինչպես նաև ապահովել էլեկտրոնային ՀԴՄ-ների ներդրումն ու պատշաճ կիրառումը՝ օրենսդրական պահանջներին համապատասխան։
«Ֆինս Աուդիտ»-ը պատրաստ է աջակցել առողջապահական ոլորտի կազմակերպություններին հարկային և հաշվապահական գործընթացների համապատասխանեցման, ինչպես նաև նոր պահանջների ներդրման հարցերում։