
Տարրական, հիմնական, միջնակարգ, արհեստագործական, միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող՝ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, ինչպես նաև պետության կամ համայնքի կողմից ստեղծված հիմնադրամներին, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով ստեղծված հիմնադրամին տրամադրված ակտիվների, ինչպես նաև դրանց համար կատարված աշխատանքների և (կամ) մատուցված ծառայությունների արժեքը կարող է նվազեցվել համախառն եկամտից՝ տարեկան առավելագույնը 2.5%-ի չափով (նախկին 0.25%-ի փոխարեն)։
Նշված կարգավորումը սահմանված է համապատասխան օրենսդրական փոփոխությամբ և ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից՝ գործողությամբ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։