+374 60 525 025 / +374 77 525 075
  • ՀԱՅՀԱՅ
    • ENG ENG
    • РУС РУС

FINS

FINS

«ՖԻՆՍ ԱՈւԴԻՏ» ՓԲԸ առաջարկում է վերապատրաստման, հաշվապահական, խորհրդատվական ծառայությունների նոր և լայն շրջանակ

+374 60 525 025
Email: info@fins.am

«ՖԻՆՍ ԱՈւԴԻՏ» ՓԲԸ
ք, Երևան, Պարոնյան 9 բն. 12

Open in Google Maps
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Մեր թիմը
    • Մեր առավելություններ
    • Մեր Սկզբունքները
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Աուդիտ
    • Հաշվապահություն
    • Իրավաբանական խորհրդատվություն
    • Հարկային խորհրդատվություն
    • Կադրային գործավարություն
    • ՀԾ ներդրում
  • ԱՈՒԴԻՏ
  • ՈՒՍՈՒՑՈՒՄ
    • Դասընթաց սկսնակների համար
    • Վերապատրաստում
  • ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Օրենքներ և ստանդարտներ
    • Հղումներ
    • Նորություններ
    • Հաշվետվություններ
  • ԿԱՊ

Ավելի բարձրացնել վիճակախաղերի տուրքը․ Մանե Թանդիլյանը հարկային փոփոխությունների առաջարկներ է ներկայացրել

by PR Focus / Wednesday, 17 April 2019 / Published in Նորություններ

Կառավարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը ցավոք չունի տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ նախադրյալները և այն ընդամենը փոքր հնարավորություն է տալու ունենալ որոշակի դրական տեղաշարժեր տնտեսության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքի փաթեթում փոփոխությունների առաջարկներ։

«Կարևորելով ամբողջովին նոր Հարկային օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը, պետք է արձանագրել, որ ներկայացված նախագծում առկա են որոշ դրական փոփոխություններ, սակայն առկա են նաև մտահոգիչ դրույթներ, որոնք լրացուցիչ խնդիրներ են ստեղծելու տնտեսության համար:

Այդ խնդիրներին լուծում տալու համար, կառավարությանն առաջարկում եմ իր ներկայացրած հարկային օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները՝

  • Միկրոձեռնարկատիրական համակարգի տարածում Երևանում առևտրով զբաղվողների վրա, որը որպես բացառություն է նշված նախագծով:
  • Հանրային սննդի ոլորտի կողմից այլ գործունեությամբ զբաղվելու դեպքում 20% հարկի չեղարկում՝ այլ գործունեությունը հանրային սննդի փաստացի գործունեության վայրում իրականացնելու դեպքում:
  • Ակցիազային հարկի տարեկան 4% բարձրացման վերացում, որը բերելու է մի շարք ապրանքների գների բարձրացման:
  • Գինեգործության ոլորտի խրախուսման նպատակով՝ գինու ակցիզային հարկի կիսով չափ կրճատում:
  • Ֆինանսական ոլորտի ներկայացուցիչների պետական տուրքի բարձրացման քննարկում նախագծի շրջանակներից դուրս` որպես ԿԲ նախաձեռնություն:
  • Վերոնշյալ առաջարկների արդյունքում բյուջետային հնարավոր կորուստների ծածկման համար առաջարկում եմ դիտարկել՝
  • Անշարժ գույքի հարկի որոշակի ավելացում 40 մլն դրամից ավել կադաստրային արժեք ունեցող գույքերի համար:
  • Վիճակախաղերի, շահումով խաղերի պետական տուրքի ավելի բարձրացում առաջարկվող 20%-ի փոխարեն:

Այս առաջարկների ընդունումը հնարավորություն կտա առանց էական խոչընդոտների որոշակի ակտիվություն ապահովել տնտեսությունում՝ չվնասելով բյուջետային եկամուտների հավաքագրմանը:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է արդեն այսօր ակտիվորեն սկսելով նոր Հարկային օրենսգրքի մշակումը, առանց որի անհնար է ակնկալել լուրջ տնտեսական զարգացում»,- ասված է պատգամավորի գրառման մեջ:

What you can read next

Քննարկվել են ՀՀ 2021թ. պետական բյուջեով նախատեսված ԵԱՏՄ եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապերին առնչվող հարցեր
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ 44 ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Նոր հարկային արտոնություններ

Գրանցվել դասընթացի համար

Հետևեք մեզ Facebook-ում

FINS Consulting and Accounting

Արխիվ

  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • March 2021
  • November 2020
  • October 2020
  • April 2019
  • March 2019

Կատեգորիաներ

  • Նորություններ

GET A FREE QUOTE

Please fill this for and we'll get back to you as soon as possible!

ՖԻՆՍ ԱՈւԴԻՏ

Մեր Մասին
Մեր Սկզբունքները
Ծառայություններ
Ուսուցում
Նորություններ 
Կապ

ԲԱԺԻՆՆԵՐ

Դասընթացներ սկսնակների համար
Վերապատրաստում
Օրենքներ և ստանդարտներ
Հղումներ
Ուղեցույց հոլովակներ
Հաշվետվություններ

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

 ք. Երևան, Պարոնյան 9 բն. 12
+374 60 525 025
+374 77 525 075
Երկ – Ուրբ։ 9։00 – 18։00
info@fins.am

  • GET SOCIAL

© 2025 FINS.AM | Բոլոր իրավունքները պաշտպանված են. | Դիզայն և մշակում՝ PR Focus LLC.

TOP