Հարկեր և Հաշվապահություն

team-banner-1

Պատրաստ ե՞ք հանձնել հաշվապահությունը մասնագետներին և կենտրոնանալ աճի վրա։

Թողեք ձեր կոնտակտները, և մենք կկապվենք ձեզ հետ 1 աշխատանքային օրվա ընթացքում։
Կապվեք մեզ հետ
Հաշվապահական ճշգրտություն, որը վերածվում է վստահության
«ՖԻՆՍ ԱՈՒԴԻՏ» հաշվապահական գրասենյակի որակավորված հաշվապահները կօգնեն Ձեր նորաստեղծ կամ արդեն կայացած ընկերությանը ներդնել հաշվապահական ավտոմատացված համակարգ, վարել ֆինանսական և հարկային հաշվառում՝ հաշվապահական հաշվառմանը, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և հարկային օրենսգրքին համապատասխան։
Accounting
Հաշվապահական ծառայություններ
Մենք ապահովում ենք հաշվապահական գործընթացների ամբողջական կազմակերպում՝ ՀՀ Աշխատանքային, Հարկային, Քաղաքացիաիրավական օրենսգրքերին, այլ իրավական ակտերի և միջազգային հաշվապահական ստանդարտների պահանջներին համապատասխան։
Մեր ծառայությունները ներառում են․
● Ֆինանսական հաշվառում և հաշվապահական քաղաքականության մշակում` հաշվապահական գործընթացների կազմակերպում և հաշվառման քաղաքականության ձևավորում միջազգային ստանդարտներին համապատասխան:
● Ապրանքանյութական արժեքների հաշվառում` գույքի, նյութերի և պաշարների ճշգրիտ և թափանցիկ վերահսկում:
● Հաշվապահության վերականգնում և ներդրում` նախորդ ժամանակահատվածների սխաների ուղղում և ժամանակակից հաշվապահական համակարգերի ներդրում:
● Ներքին վերահսկողության մեխանիզմների ձևավորում` ֆինանսական գործընթացների վերահսկելիություն և թափանցիկություն ապահովելու նպատակով:
● Աշխատավարձերի և հարկերի հաշվարկ` աշխատակիցների վարձատրության և դրան առնչվող հարկային պարտավորությունների ճիշտ հաշվարկ:
● Գույքագրում և կոմպիլյացիա (ինտեգրված հաշվետվություններ)` ակտիվների փաստացի վիճակի ստուգում և համապարփակ հաշվետվությունների կազմում:
● Կառավարչական հաշվառում` ղեկավարների համար հասկանալի վերլուծություններ, օպերատիվ և պարզեցված հաշվետվություններ՝ արդյունավետ որոշումներ կայացնելու համար:
● Օրենսդրությամբ սահմանված պարտադիր գրանցամատյանների և այլ գրքերի վարում` բոլոր պահանջվող գրքերի և մատյանների վարման ապահովում՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
● Աուդիտի ուղեկցում և անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում` աուդիտորական ստուգումների լիարժեք աջակցություն և փաստաթղթերի պատրաստում:
Հարկային խորհրդատվություն
• Հարկային դաշտը հաճախ բարդ ու փոփոխական է։ Մեր թիմը գտնում է ամենաարդյունավետ լուծումները՝ նվազեցնելով ռիսկերը և խնայելով Ձեր ժամանակն ու միջոցները։
Հարկային հաշվառում` ընթացիկ հարկային գործարքների ճշգրիտ և ժամանակին գրանցում:
Հարկերի օպտիմալացում` օրինական մեխանիզմներով հարկային բեռի նվազեցում:
Հարկային ռազմավարության մշակում` երկարաժամկետ պլանավորում բիզնեսի կայուն զարգացման համար:
Հարկային ռիսկերի գնահատում` հնարավոր խնդիրների կանխատեսում և կանխարգելում:
Տարեկան հարկային հաշվետվությունների կազմում` հաշվետվությունների պատրաստում և էլեկտրոնային համակարգում ներկայացում:
Մասնակցություն հարկային ստուգումներին և վեճերի լուծում` շահերի պաշտպանություն ՊԵԿ-ի հետ փոխհարաբերություններում:
Հարկային ուսումնասիրությունների իրականացում` ռիսկերի բացահայտում և օպտիմալացման հնարավորությունների որոշում:
Հարկային պլանավորում բիզնեսի տարբեր փուլերում` նորաստեղծ, զարգացող և մեծ ընկերությունների համար հատուկ լուծումներ:
Կրկնակի հարկման պայմանագրերի կիրառման խորհրդատվություն միջազգային գործարքների և ներդրումների դեպքում:
Հարկային արտոնությունների և հատուկ ռեժիմների վերլուծություն` ՏՏ արտոնություններ, ընտանեկան բիզնեսի հատուկ ռեժիմներ և այլ preferential համակարգեր:
Ներդրումների և խոշոր գործարքների հարկային փորձաքննություն` ներդրումային պայմանագրերի, վերաբերման և միաձուլման (M&A) հարկային հետևանքների գնահատում:
Աշխատավարձերի և սոցիալական վճարների հարկային խորհրդատվություն` աշխատակիցների հետ կապված հարկային և սոցիալական պարտավորությունների ճշգրիտ հաշվարկ:
Հարկային վերլուծություն ըստ ոլորտների` առևտուր, արտադրություն, ՏՏ, շինարարություն, առողջապահություն և այլ ոլորտների համար:
Հարկային վեճերի դատական պաշտպանություն` հարկային մարմինների հետ առաջացած վեճերի իրավական ներկայացում և պաշտպանություն:

Մենք առաջարկում ենք հաշվապահության լիարժեք լուծումներ, որոնք համատեղում են ծախսերի խնայողությունը, մասնագիտական փորձը և վստահելիությունը։
Բացահայտեք տարբերությունը

Ինչո՞ւ ընտրել մեզ

Փորձ և վստահություն

Ավելի քան 15 տարվա փորձ հաշվապահական և հարկային ոլորտում՝ տարբեր չափի և ոլորտի ընկերությունների հետ աշխատելու փորձառությամբ։

Օրենսդրական համապատասխանություն

Մեր հաշվետվությունները միշտ ներկայացվում են ժամանակին և ամբողջությամբ ՀՀ օրենսդրությանը և միջազգային ստանդարտներին համապատասխան։

Մասնագիտական թիմ

Ոչ թե մեկ հաշվապահ, այլ փորձառու մասնագետների թիմ, որը միշտ պատրաստ է գտնել լավագույն լուծումները հենց Ձեզ համար։

Գաղտնիություն և անվտանգություն

Ձեր ֆինանսական տվյալները պաշտպանված են` մենք երաշխավորում ենք գաղտնիություն և վստահելի գործընկերություն։

Ծախսարդյունավետություն և ճկունություն

Վճարում եք միայն այն ծառայությունների համար, որոնք իրականում անհրաժեշտ են։ Մեր լուծումները հարմարեցվում և խթան են հանդիսանում Ձեր բիզնեսի աճի համար:

Ժամանակակից մոտեցումներ

Օգտագործում ենք նորագույն հաշվապահական գործիքներ և տեխնոլոգիաներ, որպեսզի Ձեր հաշվապահությունը լինի արագ, ճշգրիտ և թափանցիկ։

Գերազանցիր սպասելիքները՝ ընտրելով անզիջում որակ և եզակի արժեք։
.

Մեր նպատակն է կառուցել ամուր վստահության հիմք և ձևավորել երկարատև, փոխշահավետ հարաբերություններ մեր հաճախորդների հետ՝ դարձնելով յուրաքանչյուր համագործակցություն հաջողության պատմություն։

Ձեր ֆինանսական ապագան մեր ձեռքերում է։ Մենք վերածում ենք յուրաքանչյուր որոշում հաջողության պատմության՝ առաջարկելով վստահելի խորհուրդներ և անհատականացված գործիքներ, որոնք ձեզ կտան ուժ ու վստահություն՝ հաղթահարելու կյանքի ամենակարևոր ֆինանսական մարտահրավերները։
Տարիների ընթացքում մենք խորացնում ենք կապերը այն մարդկանց հետ, ովքեր ձևավորում են մեր ընկերության հաջողությունը
01
Ձեր կարիքները մեզ համար առաջնահերթ են, ձեր նպատակները՝ մեր առաքելությունը
download.jpg
Մենք համադրում ենք փորձը, վերլուծությունը և նորարար լուծումները՝ ձևավորելու կայուն ռազմավարություն, որը կծառայի ոչ միայն այսօրվա, այլև վաղվա նպատակներին։ Ձեր աճն ու հաջողությունը մեր երկարաժամկետ առաջնահերթությունն է
02
Վստահության հիման վրա՝ դեպի նոր հնարավորություններ
bg-slider-2
Մեր փորձը և երկարաժամկետ տեսլականը դարձնում ենք ձեր աճի և կայուն հաջողության հիմնաքարը
Հաճախորդների կարծիքը մեր մասին

Մեր հաճախորդների հաջողությունը, մեր հաջողությունն է

Պատրաստ ե՞ք վստահել ձեր հաշվապահությունը մասնագետներին
Կապվեք մեզ հետ այսօր՝ վստահելի հաշվապահական աջակցություն ստանալու համար։

    Մեր գործունեությունը հիմնվում է առանցքային սկզբունքների՝ ազնվության, անհատական մոտեցման, գերազանցության, նորարարության և հեռատեսության վրա​ 
    Կապնվել մեզ հետ