Ֆինս հաշվապահական գրասենյակի որակավորված հաշվապահները կօգնեն Ձեր նորաստեղծ կամ արդեն կայացած ընկերությանը ներդնել հաշվապահական ավտոմատացված համակարգ, վարել ֆինանսական և հարկային հաշվառում՝ հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և հարկային օրենսգրքին  համապատասխան։

  • Հաշվապահական և հարկային հաշվառման քաղաքականության մշակում
  • Հարկային և ֆինանսական հաշվետվությունների կազմում և ներկայացում
  • Գործարար պլանի կազմում
  • Աշխատանքային, հարկային, քաղաքացիաիրավական օրենսգրքերով, այլ իրավական ակտերով և միջազգային ստանդարտներով սահմանված փաստաթղթավորում
  • Օրենսդրությամբ սահմանված պարտադիր գրանցամատյանների և այլ գրքերի վարում
  • Ապրանքանյութական արժեքների հաշվառում
  • Ներքին աուդիտ

Ֆինս հաշվապահական գրասենյակի փորձառու և ճկուն հաշվապահները հնարավորություն կտան Ձեզ քայլել Հարկային օրենսգրքի ու դրա հետ կապված կարգավորումների փոփոխություններին զուգընթաց, կիրականացնեն Ձեր ընկերության հարկային ռազմավարության պլանավորում, հարկային ուսումնասիրություն և ռիսկերի կառավարում։

  • Հաճախորդի գործունեության ուսումնասիրություն, որը հնարավորթյուն է տալիս ընտրել հարկման ամենարդյունավետ համակարգը
  • Հարկային խորհրդատվություն
  • Հարկային պլանավորում
  • Մասնակցություն հարկային ստուգումներին և վեճերի լուծում
  • Հարկային ուսումնասիրությունների իրականացում, որի արդյունքում բացահայտվում են հարկային ռիսկերը և օպտիմալացման հնարավոր ուղղությունները

Ունենալով գրագետ կազմակերպված կադրային գործավարություն`կունենաք իրավաբանական պաշտպանվածություն աշխատանքային վեճերի ժամանակ, կկարողանաք պատշաճ ներկայանալ աշխատանքային օրենսդրության նորմերի շրջանակներում պետական մարմինների կողմից անցկացվող ստուգումներին:

Կադրային գործավարությունը ներառում է հետևյալ աշխատանքները՝

  • Աշխատանքային հարաբերությունների ծագման, փոփոխման, և դադարման հետ կապված ձևակերպումների իրականացում.
  • Ներքին կարգապահական կանոնների մշակում.
  • Աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցերի կազմում.
  • Ծանր և վնասակար աշխատանքների գնահատում և ձևակերպում.
  • Աշխատանքային վեճերի շուրջ կարգավորման մեխանիզմների առաջարկում.
  • Լիարժեք նյութական պատասխանատվության պայմանագրերի կազմում.
  • Աշխատանքային օրենսդրության նորմերի շրջանակում պետական մարմինների կողմից անցկացվող ստուգումների մասնակցություն
  • Աշխատանքի ընդունման հրամաններ
  • Աշխատանքի ընդունման և արձակուրդների դիմումների ձևեր

Քանի որ 2015 թվականի  մարտի 26-ի N 313-Ն կառավարության որոշմամբ հանրային հատվածի կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման նոր պահանջներ են սահմանվում, հանրային հատվածի բոլոր կազմակերպությունները պարտադիր կերպով պետք է  անցում  կատարեն հաշվապահական հաշվառման վարման ավտոմատացված համակարգերին և Եթե Դուք դեռևս չեք ավտոմատացրել Ձեր հաշվապահական հաշվառման համակարգը,տեղեկացնում ենք.

ՖԻՆՍ հաշվապահական ընկերությունը կատարում է հաշվապահական ավտոմատացված համակարգերի ներդրման  ողջ աշխատանքը՝ ծրագրի տեղադրումը, ներդրումը, շահագործումը, ծրագրի շուրունակական աշխատանքի աջակցումը, աշխատակազմի ուսուցանումն ու հետագայում նաև՝ շարունակական խորհրդատվական գործունեությունը:

Մենք  ներդնում ենք  առավել տարածված և մասնագետների շրջանում  հայտնի՝ «ՀԾ-Հաշվապահ 7» ծրագիրը: Համաձայն «Հայկական ծրագրեր» կազմակերպության հետ հաստատված համագործակցության, ՖԻՆՍ կենտրոնը  արդեն տարիներ շարունակ իրականացնում է հայաստանյան կազմակերպություններում  բարձր արդյունավետություն ունեցող այս ծրագրի ներդրման աշխատանքներ:

«ՀԾ-Հաշվապահ 7» հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգը  ոչ միայն օգնում է՝

  • զերծ մնալ հաշվառման սխալներից,
  • խնայել աշխատանքային ժամանակը,
  • բարձրացնել հաշվապահի աշխատանքի բովանդակայնությունը և ստեղծագործական բաղադրիչը,

Այլ նաև, որն ամենակարևորն է, ընձեռում է՝

  • նոր հնարավորություններ վերլուծական աշխատանքի համար,
  • հնարավորություն ստանալ անհրաժեշտ տեղեկատվության ողջ համալիրը՝ ֆինանսա-տնտեսական գործունեության զարգացման և օպտիմալացման համար:

Ներդրման գործընթաց

  1. Մեր մասնագետները կայցելեն Ձեզ, տեղում կիրականացնեն կազմակարպության կողմից վարվող հաշվապահական հաշվառման ուսումնասիրություն և մոդելավորում
  2. Կազմակերպության կողմից վարվող հաշվապահական հաշվառման մոդելավորումըՀԾ Հաշվապահ-7 հանրային հատված համակարգի միջոցով հնարավորություն կընձեռնի  ստանալ լուծումներ, որոնք կհանգեցնեն աշխատաժամանակի առավել արդյունավետ օգտագործմանը և ստացվող հաշվետվությունների հավաստիության աստիճանի բարձրացմանը:
  3. Հաշվետու ժամանակաշրջանի սկզբից մինչև պայմանագրով նախատեսված ամսաթիվն ընկած ժամանակահատվածին  վերաբերող փաստաթղթերի մուտքագրումՀԾ Հաշվապահ-7 համակարգ:
  4. Պրակտիկ աշխատանքների իրականացում ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի միջոցով`

Այս փուլը ընդգրկում է աշխատակիցներին արդեն իսկ ձևավորված տվյալների պահոցի ներկայացում, համակարգի ենթահամակարգերի հետ ծանոթացում և ուսուցում, ինչպես նաև պրակտիկայում կիրառում:

  1. Ներդրման գործընթացի ավարտից հետո աշխատակիցների կողմից մուտքագրված փաստաթղթերըի ստուգում:

Հարգանքներով ՝  ՖԻՆՍ ՓԲԸ  հիմնադիր տնօրեն`      Ա.Ավագյան

TOP