
Ընթացիկ տարվա հունվար-մարտին Հայաստանում արդյունաբերությունն աճել է 3.1 տոկոսով՝ հիմնականում պայմանավորված մշակող արդյունաբերության աճով:
Այսպիսով՝ առաջին եռամսյակում հանքարդյունաբերությունն անկում է արձանագրել՝ 12.9 տոկոսով, մշակող արդյունաբերությունն աճել է՝ 10.9 տոկոսով, էլեկտրաէներգիայի, գազի գոլորշու և լավորակի օդի արտադրությունն աճել է՝ 3.3 տոկոսով, իսկ ջրամատակարարման, թափոնների կավարման և վերամշակման ուղղությունը՝ 6.7 տոկոսով:
Արդյունաբերության ընդհանուր կառուցվածքում մշակող արդյունաբերության դերը՝ 55.2 տոկոս է, հանքարդյունաբերությունը՝ 26.3, էլեկտրաէներգիայի, գազի գոլորշու և լավորակի օդի արտադրությունը՝ 17.5, իսկ ջրամատակարարման, թափոնների կավարման և վերամշակման ուղղությունը՝ 1 տոկոս:
Մշակող արդյունաբերության մեջ խոշոր ուղղություններն են՝ սննդամթերքի արտադրությունը՝ 36 տոկոս, հիմնային մետաղների արտադրությունը՝ 15.5 տոկոս և խմիչքի արտադրությունը՝ 12.2 տոկոս:
Արդյունաբերական արտադրանքի՝ 36.6 տոկոսը բաժին է ընկնում Երևանին, երկրորդը Սյունիքի մարզն է՝ 23.5 տոկոս, 10.4 տոկոսը բաժին է ընկնում՝ Արարատի, 10.1 տոկոսը՝ Կոտայքի մարզերին: