“ՖԻՆՍ” փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2011թ. հունիսին` առաջարկելով վերապատրաստման, հաշվապահական, խորհրդատվական ծառայությունների նոր և լայն շրջանակ, որը հիմնված է որակի, մասնագիտական էթիկայի միջազգային ստանդարտների, հաճախորդներին ցուցաբերվող առանձնակի վերաբերմունքի վրա: Գործարար ոլորտի հիմնարար սկզբունքներին և պրոֆեսիոնալ վարքագծի կանոններին հետևելը ընկերության հիմնական ուղենիշն է, որը թույլ է տալիս ստեղծել այնպիսի բիզնես արժեքային համակարգ, որի շնորհիվ կկարողանա ամուր դիրք գրավել մրցակցային շուկայում, վայելել բարձր հեղինակություն իր որակավորված մասնագետների մասնագիտական ունակությունների շնորհիվ և ներդրած ներքին վերահսկողական համակարգի միջոցով բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը:

Ընկերության աշխատակազմը համալրված է ՀՀ ՖՆ-ի կողմից որակավորված մասնագետներով, որոնք նաև ՀՀ “Հաշվապահների և աուդիտորների” ասոցացիայի լիիրավ անդամ են: Մեր աշխատանքի հիմնական մոտեցումն է “Աշխատել հաճախորդի հետ այնպես, ասես նա մեր միակ հաճախորդն է:” Մեր աշխատակազմը շարունակաբար հզորանում է` գիտակցելով և օգտագործելով իր մասնագիտական ներուժը: Ձևավորվել է մի աշխարհացքային արժեքային հայեցակարգ` դրսևորվել առաջնային որպես մարդ, մասնագետ ինքնակրթության և ինքնազարգացման գիտակցության արմատավորմամբ:

Առավելություններ

Ծախսերի խնայողություն

Ռեսուրսների օպտիմալ բաշխում

Պրոֆեսիոնալիզմ

Պատասխանատվություն

Մեր սկզբունքները

Լինել լավագույնը մեր հաճախորդների համար

Օգտագործելով բոլոր հնարավորությունները ֆինանսական շուկայում հաստատուն և առաջատար տեղ գրավել, լինել լավագույնը մեր հաճախորդների համար հնարավորությունների և արժեքների ստեղծման հարցում` առաջարկելով կատարյալ ֆինանսական լուծումներ և հուսալի համագործակցություն :

Հաճախորդի կարևորում`

Ընկերությունը ձգտում է հաճախորդների հետ կառուցել և զարգացնել կայուն և երկարատև հարաբերություններ

Բարի համբավ

Ընկերությունը կարևորում է իր համբավը, այդ իսկ պատճառով բարձր է գնահատում վստահությունը և գործնական էթիկան

Պրոֆեսիոնալիզմ`

Լավագույն արդյունքների հասնելու նպատակով` Ընկերության փորձառու և առաջադեմ մասնագետները մշտապես բարձրացնում են իրենց մասնագիտական պատրաստվածությունը և փոխանակվում են իրենց գիտելիքներով և փորձով

Շրջահայացություն`

Ընկերությունը ապահովում է արդյունավետության աճ` դիվերսիֆիկացնելով ռիսկերը, դրանք դարձնելով վերահսկելի և կանխատեսելի

Մեր հաճախորդների՝ ծախսերի առավելագույն խնայողություն

Ընտրելով մեր ծառայությունները ազատվում եք հետևյալ ծախսերից՝

  • Հաշվապահի աշխատավարձ
  • Աշխատավարձից հարկեր
  • Հաշվապահի աշխատանքային տարածքի ապահովում
  • Հաշվապահական ծրագրերի ձեռքբերում
  • Հաշվապահի վերապատրաստում

Գործընկերություն`

Ընկերությունը արժեքավորում է հաճախորդների և գործընկերների հետ երկարատև ու շարունակական համագործակցությունը` փոխշահավետ արդյունքների հասնելու նպատակով:

PRESENT

Մեր գործընկերները

TOP