+374 60 525 025 , +374 77 525 075
  • ՀԱՅՀԱՅ
    • ENG ENG
    • РУС РУС

FINS

FINS

«ՖԻՆՍ» ՓԲԸ առաջարկում է վերապատրաստման, հաշվապահական, խորհրդատվական ծառայությունների նոր և լայն շրջանակ

+374 60 525 025
Email: info@fins.am

«ՖԻՆՍ» ՓԲԸ
ք, Երևան, Պարոնյան 9 բն. 12

Open in Google Maps
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Մեր թիմը
    • Մեր առավելություններ
    • Մեր Սկզբունքները
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՈՒՍՈՒՑՈՒՄ
    • Դասընթաց սկսնակների համար
    • Վերապատրաստում
  • ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Ներբեռնել
    • Հղումներ
    • Ուղեցույց հոլովակներ
    • Նորություններ
  • ԿԱՊ

Մի շարք ապրանքների ներմուծումը ազատվեց ԱԱՀ-ից

by adminfins / Tuesday, 09 March 2021 / Published in Նորություններ
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ-ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ներկայումս հանրապետության արդյունաբերական ճյուղերի զգալի քանակով ընկերություններ արտադրանք թողարկելու նպատակով ներմուծում են որոշ տեսակի հումք ու նյութեր, որոնք Հայաստանում բացակայում են, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար:

Նշված ապրանքները գանձվում են ավելացված արժեքի հարկով Հայաստանի մաքսային տարածքը հատելիս, ինչը լրացուցիչ ֆինանսական ծախսեր է պահանջում արդյունաբերական ընկերություններից:

Ներկայումս համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի` կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով:

Նշված հոդվածը հնարավորություն է ընձեռում կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերին ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծել սարքովորումներ եւ հումք ու նյութեր` ՀՀ կառավարության կողմից ներդրումային ծրագրերը հավանության արժանանալու դեպքում:

Նախագծում ներկայացված ցանկում ապրանքների ընդգրկումը կատարվել է հիմք ընդունելով արդյունաբերական ձեռնարկությունների կողմից ներմուծվող եւ բացառապես արտադրանք թողարկելու համար անհրաժշտ սարքավորումներն ու հումք-նյութերը: Մասնավորապես, ուսումնասիրվել են իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրի շրջանակներում ներերմուծվող ապրանքների կազմը եւ ներառվել են ցանկում նշված սարքավորումներն ու հումք-նյութերը, որոնք Հայաստանում չեն արտադրվում եւ միջնաժամկետ կտրվածքում չեն արտադրվելու, ուստի անհրաժեշտություն է լինելու, այն պարբերաբար ներմուծել արտերկրից:

Օրինակ.

  • քիմիական նյութեր, մորթիներ, բրդյա եւ բամբակյա գործվածքներ, թելեր, ճարմանդներ եւ այլն, որոնք օգտագործվում են տեղական թեթեւ արդյունաբերության ոլորտի ընկերությունները հագուստի արտադրության համար,
  • երկաթյան հարթ գլանվածքներ` որոնք հիմնականում օգտագործվում են երկաթյա խողովակների արտադրության համար,
  • տարբեր տեսակի մետաղներ եւ դրանցից կիսապատրաստուկներ, թափոն եւ ջարդոն` մետալուրգիական եւ մետաղամշակման ձեռնարկությունների համար,
  • տարբեր տեսակի սարքավորումներ` արտադրական պրոցեսների հսկման եւ չափման համար,
  • ջերմոցային տնտեսությունների համար անհրաշեշտ քիմիական նյութեր, որոնք չեն արտադրվում Հայաստանում,
  • բժշկական դիմակների արտադրության համար անհրաժեշտ նյութերը:

Հաստատված ցանկին,օրենքում լրացումներին և փոփոխություններին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով    www.parliament.am  : 

 

What you can read next

Գնաճը Հայաստանում
Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի համար պարզեցված հարկային ռեժիմ կառաջարկվի. նախարար
Նոր ուսումնական տարում սպասում է ՔԵԶ նաև Ֆինսը․․․․

Գրանցվել դասընթացի համար

Հետևեք մեզ Facebook-ում

FINS Consulting and Accounting

Արխիվ

  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • March 2021
  • November 2020
  • October 2020
  • April 2019
  • March 2019

Կատեգորիաներ

  • Նորություններ

GET A FREE QUOTE

Please fill this for and we'll get back to you as soon as possible!

Մեր Մասին

«ՖԻՆՍ» փակ բաժնետիրական ընկերությունն առաջարկում է վերապատրաստման, հաշվապահական, խորհրդատվական ծառայությունների նոր և լայն շրջանակ, որը հիմնված է որակի, մասնագիտական էթիկայի միջազգային ստանդարտների, հաճախորդներին ցուցաբերվող առանձնակի վերաբերմունքի վրա:

Բաժիններ

Մեր Մասին
Մեր Սկզբունքները
Ծառայություններ
Ուսուցում
Նորություններ 
Կապ

Դասընթացներ սկսնակների համար
Վերապատրաստում
Ներբեռնել
Հղումներ
Ուղեցույց հոլովակներ

Կապ մեզ հետ

ք. Երևան, Պարոնյան 9 բն. 12
+374 60 525 025
+374 77 525 075
Երկ – Ուրբ։ 9։00 – 18։00
info@fins.am

  • GET SOCIAL
FINS

© 2021 All rights reserved. Design & development by PR Focus.

TOP