Հարկային դասընթաց

Մեկնարկը Հունվարի 11-ից

Ծանոթացեք հարկային օրենսգրքի փոփոխություններին

Հաշվապահական դասընթաց սկսնակների համար

Մեկնարկը Հունվարի 17-ից

PREV
NEXT

«ՖԻՆՍ» ընկերության աշխատակազմը համալրված է ՀՀ ՖՆ-ի կողմից որակավորված մասնագետներով

“ՖԻՆՍ” փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2011թ. հունիսին` առաջարկելով վերապատրաստման, հաշվապահական, խորհրդատվական ծառայությունների նոր և լայն շրջանակ, որը հիմնված է որակի, մասնագիտական էթիկայի միջազգային ստանդարտների, հաճախորդներին ցուցաբերվող առանձնակի վերաբերմունքի վրա:

Հաշվապահական ծառայություններ

Ֆինս հաշվապահական գրասենյակի որակավորված հաշվապահները կօգնեն Ձեր նորաստեղծ կամ կայացած ընկերությանը ներդնել հաշվապահական ավտոմատացված համակարգ, վարել ֆինանսական և հարկային հաշվառում՝ հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և հարկային օրենսգրքին համապատասխան։

  • Հաշվապահական և հարկային հաշվառման քաղաքականության մշակում
  • Հարկային և ֆինանսական հաշվետվությունների կազմում և ներկայացում
  • Գործարար պլանի կազմում
  • Աշխատանքային, հարկային, քաղաքացիաիրավական օրենսգրքերով, այլ իրավական ակտերով և միջազգային ստանդարտներով սահմանված փաստաթղթավորում
  • Օրենսդրությամբ սահմանված պարտադիր գրանցամատյանների և այլ գրքերի վարում
  • Ապրանքանյութական արժեքների հաշվառում
  • Ներքին աուդիտ

Հարկային խորհրդատվություն

Ֆինս հաշվապահական գրասենյակի փորձառու և ճկուն հաշվապահները հնարավորություն կտան Ձեզ քայլել Հարկային օրենսգրքի ու դրա հետ կապված կարգավորումների փոփոխություններին զուգընթաց, կիրականացնեն Ձեր ընկերության հարկային ռազմավարության պլանավորում, հարկային ուսումնասիրություն և ռիսկերի կառավարում։

  • Հաճախորդի գործունեության ուսումնասիրություն, որը հնարավորություն է տալիս ընտրել հարկման ամենարդյունավետ համակարգը
  • Հարկային խորհրդատվություն
  • Հարկային պլանավորում
  • Մասնակցություն հարկային ստուգումներին և վեճերի լուծում
  • Հարկային ուսումնասիրությունների իրականացում, որի արդյունքում բացահայտվում են հարկային ռիսկերը և օպտիմալացման հնարավոր ուղղությունները

Կադրային գործավարություն

Ունենալով գրագետ կազմակերպված կադրային գործավարություն`կունենաք իրավաբանական պաշտպանվածություն աշխատանքային վեճերի ժամանակ, կկարողանաք պատշաճ ներկայանալ աշխատանքային օրենսդրության նորմերի շրջանակներում պետական մարմինների կողմից անցկացվող ստուգումներին:

  • Աշխատանքային հարաբերությունների ծագման, փոփոխման, և դադարման հետ կապված ձևակերպումների իրականացում.
  • Ներքին կարգապահական կանոնների մշակում.
  • Աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցերի կազմում.
  • Ծանր և վնասակար աշխատանքների գնահատում և ձևակերպում.
  • Աշխատանքային վեճերի շուրջ կարգավորման մեխանիզմների առաջարկում.
  • Լիարժեք նյութական պատասխանատվության պայմանագրերի կազմում.
  • Աշխատանքային օրենսդրության նորմերի շրջանակում պետական մարմինների կողմից անցկացվող ստուգումների մասնակցություն
  • Աշխատանքի ընդունման հրամաններ
  • Աշխատանքի ընդունման և արձակուրդների դիմումների ձևեր

Մեր աշխատանքային գործընթացը3 քայլով

Դասընթացին մասնակցելու համար անցեք գրանցման հղումով

ԲԱՑ ԴԱՍ

Արի բաց դասին՝ դասընթացին մասնակցությունդ հաստատելու և անհրաժեշտ հարցերի պատասխանները ստանալու համար

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մասնակցիր դասընթացին և ձեռք բեր նոր գիտելիքներ, նոր ծանոթություններ, նոր հնարավորություններ

ՎԿԱՅԱԿԱՆ

Եվ դասընթացի ավարտին ստացիր մասնակցության վկայական

TOP