
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է հունվար-ապրիլի տնտեսական ակտիվության ցուցանիշները: Բոլոր ոլորտներում աճ է արձանագրվել: 4 ամսում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 33.8 տոկոսով. այդ թվում՝ արտահանումն աճել է 25.2, իսկ ներմուծումը՝ 39.1 տոկոսով:
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.6 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 23.5, առևտրի շրջանառությունը՝ 7.8, շինարարությունը՝ 9 տոկոսով: Աճել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 14.1 տոկոսով:
Սպառողական գնաճը 7.4 տոկոս է կազմել, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 10.8: